ԱՄՆ ազգային հետախուզման ղեկավարը մեղադրել է Ռուսաստանին կիբերհարձակումների մեջ
ԱՄՆ-ի ազգային հետախուզման ծառայության ղեկավար Ջեյմս Քլեփերը հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցության կիբերհարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը անցկացնում է նմանատիպ օպերացիաներ 1960-ականներից սկսած:
«Ռուսաստանում գոյություն ունի նման ավանդույթ՝ խառնվել ընտրություններին, ինչպես իրենց, այնպես էլ այլ երկրների»,- հայտնել է նա:
Նա նշել է, որ դեռ հայտնի չէ կիբերհարձակումների նպատակը և այդ ամենի հնարավոր ազդեցությունը նախագահական ընտրությունների արդյունքներին և արտահայտել իր մտավախությունը, որ իրենք կարող են առաջացնել ամերիկաց ընտրողների անվստահությունը: