Անջելինա Ջոլին հայտնել է Բրեդ Փիթի վտանգավոր լինելու մասին
Դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնել է Բրեդ Փիթի վտանգավոր լինելու մասին իրենց երեխաների համար: Այս մասին հայտնել է TMZ-ն:
Նշվում է, որ Ջոլին Փիթին վատ հայր է անվանել:
Պարբերականի տվյալով՝ Փիթը զարմացած է իր հասցեիին հնչեցրած նման մեղադրանքից: Դերասանին բարկացրել են կնոջ այն հայտարարությունները, որ նա վտանգավոր է իր երեխաների համար, իբր Փիթը չի կարողանում իր զայրույթը կառավարել հատկապես այն ժամանակ, երբ չարաշահում է ալկոհոլը:
Բացի այդ, Փիթը նշել է, որ այժմ ամբողջ ընտանիքին է վտանգ սպառնում, քանի որ նրանք բոլորը դարձել են պապարացցիների թիրախը: