Թրամփը չի պատասխանել Պորոշենկոյի հանդիպման հրավերին
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի պատասխանել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպման առաջարկին: Այս մասին հայտնել է Foreign Policy-ն:
Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչների խոսքով՝ հանդիպման հրավեր ուղարկվել է երկու թեկնածուներին, սակայն նրանցից միայն Հիլարի Քլինթոնն է արձագանքել և հանդիպել Պորոշենկոյի հետ, մինչդեռ Թրամփը անտեսել է նամակը:
Նշվում է, որ Թրամփի շտաբը ոչ մի կերպ չի մեկնաբանել տվյալ իրավիճակը: