Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին՝ օդային սահմանը խախտելու մեջ
Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին օդային սահմանը խախտելու մեջ: Այս մասիին հայտնել է Ria.ru-ն:
Նշվում է, որ ԱՄՆ առափնյա ծառայության «Dash 8» տիպի օդանավը խախտել է օդային տարածքը:
երկրի Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտնել է, որ ամերիկյան օդանավը անցել է Վենեսուելայի օդային տարածք, չտեղեկացնելով թռիչքների կառավարման կետնրոնին: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին:
«Մեր միջոցները կարողացել են ֆիքսել «Dash 8» տիպի օդանավ, որը պատկանում է առափնյա անվտանգության ծառայությանը, որն անօրեն կերպով անցել է Վենեսուելայի օդային տարածք»,- ասել է նախարարը: