Էրդողանը խոստացել է օգնել Պորոշենկոյին
Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի 71-րդ գլխավոր ասամբելայի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Թուրքիայի դիրքորոշան անփոփոխ լինելու մեջ՝ Ղրիմի հարցի վերաբերյալ:
Այս մասին գրված է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հետագայում ևս շարունակելու է աջակցել Ուկրաինային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում, թե մեր պետության, այնպես էլ երկկողմ և բազմակողմ հարթություններում»,- ասվում է նամակում:
Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը չի ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա: