Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խորը արմատներ ունեն, շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա առթիվ. Պուտին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն, որը խորը պատմական արմատներ ունի, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:
Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից:
Հարգելի Սերժ Ազատի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: