Լավրովը հերքել է Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունը՝ մարդասիրական շարասյան վրա գործած հարձակման մեջ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հատնել է, որ սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող հարձակվել Հալեպում ՄԱԿ-ի մարդասիրական շարասյան վրա, ռուսական ավիացիան ևս չի մասնակցել: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Մեր զինվորականներն արդեն արել են համապատասխան հայտարարությունն այն մասին, որ մեր ավիացիան այնտեղ չի աշխատել: Սիրիական ավիացիան աշխատել չէր կարող, որովհետև շարասյան վրա հարձակումը եղել է ուշ ժամի, իսկ սիրիական ռազմաօդային ուժերն այդ ժամերին չեն թռչում, քանի որ նրանք այդպիսի հնարավորություն չունեն և հարձակումը տեղի է ունեցել, երբ մարդասիրական շարասյունն արդեն Հալեպում բեռնաթափում էին»,- հայտել է Լավրովը:
Ավելի վաղ, Սպիտակ տանը հայտնել էին, որ ՄԱԿ-ի մարդասիրական շարասյանը հասցված հարվածն իրականացրել են ռուսական, կամ սիրիական ռազմաօդային ուժերը: