Քլոե Քարդաշյանն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ ներկայացել է նոր ընկերոջ հետ (լուսանկարներ)
32-ամյա Քլոե Քարդաշյանը Լամար Օդոմի հետ անհաջող ամուսնությունից հետո երկար ժամանակ թաքցում էր իր նոր ընկերոջը: Սակայն վերջերս Քլոեն որոշեց ցույց տալ իր ընկերոջը և նրա հետ միասին ներկայացավ ռեփեր Ֆլո Ռայդայի ծննդյան խնջույքին: Քիմի կրտսեր քրոջ ընտրյալը կրկին մարզիկ է` «Քլիվլենդ Քավալիերս»-ի 25-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը: Ըստ մտերիմների, Քլոեն շատ ուրախ տեսք է ունեցել, իսկ Թոմփսոնը իր ընկերուհուց քայլ անգամ չի հեռացել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Քլոեի և Տրիստանի սիրավեպը բուռն է զարգանում: Զույգին արդեն տեսել են Մայամիում, իտալական ռեստորանից դուրս գալիս: Նրանք նաև հասցրել են ռոմանտիկ հանգստյան օրեր անցկացնել Մեքսիկայում: