Անջելինա Ջոլին ապահարզան է տվել Բրեդ Փիթին
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ապահարզան է տվել ամուսնուն` Բրեդ Փիթին: Այս մասին հայտնում է Ջոլիի իրավաբանը: Այս մասին գրում է «Reuters»-ը:
«Այդ որոշումն ընդունվել է առողջ ընտանիքի համար: Ջոլին չի մեկնաբանի ամուսնալուծությունը և խնդրում է հարգել իր անձնական կյանքի իրավունքը»,-հաղորդել է իրավաբանը:
Ըստ «TMZ» հարթակի, Ջոլին համապատասխան թղթերը դատարան է հանձնել երկուշաբթի օրը` որպես ամուսնալուծության պատճառ նշելով ամուսինների միջև անհաշտելի տարաձայնությունները:
Ջոլին խնդրել է դատարանին, որպեսզի իրենց 6 երեխաները մնան իր հետ, իսկ Փիթն իրավունք կունենա այցելել երեխաներին և իրավաբանորեն կպահպանի խնամակալության իրավունքը:
Ջոլին և Փիթը պաշտոնապես ամուսնացել են 2014 թ-ի օգոստոսին: Նրանք հանդիպել էին դեռևս 2004 թ-ին «Տեր և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ և այդ պահից միասին են ապրում: Զույգն ունի 6 երեխա` երեքը սեփական երեխաներն են, երեքը` որդեգրած: