Բելառուսում արգելել են «Россия-24» հեռուստաալիքը
Բելառուսում արգելել են ռուսական «Россия-24» հեռուստաալիքի հեռարձակումը: Այս մասին գրում է բելառուսական nn.by-ն:
Ըստ հանրապետության օրենսդրության, հեռուստաալիքն արգելել են հեռարձակել հանրային վայրերում: Ալիքը չկա նաև արտասահմանյան հեռուստաալիքների ցանկում, որոնք թույլատրված է ցուցադրել Բելառուսում:
«Դրա ցուցադրումը քաղաքացիների մասնավոր տներից բացի այլ վայրերում անխուսափելիորեն կառաջացնի իրավաբանական հետևանքներ»,-նշվում է նախարարությունում:
Բելառուսի իշխանությունները նման որոշում են ընդունել այն բանից հետո, երբ լրագրող Գլեբ Լաբաձենկան բողոքել է, որ բենզալցակայաններից մեկում ռուսական հեռուստաալիք է միացված: Աշխատակիցները հրաժարվել են անջատել այն, քանի որ տնօրենն էր հրահանգել ցուցադրել հենց այդ հեռուստաալիքը: Ի պատասխան լրագրողը դիմել է Տեղակատվության և Կապի նախարարություններ: