Թոմ Քրուզը կօգնի Դևիդ Բեքհեմին դառնալ դերասան
Ինչպես հայտնի է, Դևիդ Բեքհեմը հեռացել է սպորտից, սակայն նա չի ցանկանում ձեռքերը ծալած նստել: Մամուլում նյութեր են հրապարակվել, որտեղ գրված է, որ Բեքհեմը ցանկություն է հայտնել նկարահանվել ֆիլմում: Նա իրեն օգնելու համար դիմել է իր դերասան ընկերոջը' Թոմ Քրուզին: Պատահական չէ, որ նա դիմել է հենց Թոմ Քրուզին, քանի որ նրանք լավ ընկերներ են:
Շատերը պնդում են, որ Դևիդը դեռ խելագարվում է սպորտի համար, քանի որ նա կարծում է, որ հաղթահարել է բոլոր սպորտային բարձրունքները և հիմա ժամանակն է, որ նա սկսի զբաղվել դերասանական արվեստով: Նա երիտասարդ է և կարող է խաղալ նույնիսկ գլխավոր դերերում:
Բեքեմը կարծում է, որ Թոմը կօգնի իրեն դասավորել իր դերասանական ուղին: