Ռուսաստանը փորձում է ուժով վերադարձնել նախկին փառքը. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթն է ունեցել ՄԱԿ-ում: Նախագահը քննադատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը` հայտարարելով, որ այսօր Ռուսաստանը փորձում է նախկին հզորությունը վերադարձնել ագրեսիայի միջոցով: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
«Աշխարհում, որն արդեն լքել է կայսրությունների դարաշրջանը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ուժով վերադարձնել իր նախկին ուժը»,-հայտարարել է Օբաման:
«Եթե Ռուսաստանը շարունակի խառնվել իր հարևանների գործերին, նրա սեփական սահմանները միայն էլ ավելի խոցելի կդառնան»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Օբաման նշել է, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում, շատերը Ռուսաստանի ՊՆ-ին մեղադրում են Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու մեջ: