Լավրովը Օբամայի պատճառով ստիպված է եղել ոտքով գնալ ՄԱԿ (լուսանկար)
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստիպված է եղել ոտքով գնալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին խցանումների պատճառով: Այն առաջացել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մեքենաների շարասյան պատճառով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Մանհեթենը փակել էին Օբամայի համար: Լավրովը որոշել է չսպասել խցանման մեջ և ՄԱԿ է գնացել ոտքով», - նշվում է ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջում:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Լավրովը ժամանակին է տեղ հասել, իսկ Օբաման կես ժամ ուշացել է Գլխավոր ասամբլեայում իր ելույթից: