Օբաման ուշացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուշադրության կենտրոնում է հայտնվել: Նա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին ուշացել է իր ելույթից: Այս մասին գրում է Pravda.ru-ն:
«Ընդունող երկրի առաջնորդը մեզ հետ չէ»,-ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը:
Օբամայի ուշանալու պատճառով, նրա համար հատկացված ժամանակահատվածը տրամադրվել է Չադի նախագահ Իդրիս Դեբիին: