Թուրքիայում տղամարդը կնոջը ծեծել է շորտ հագնելու պատճառով
Թուրքիայի դատարանը հրաման է արձակել ձերբակալել 35-ամյա տղամարդուն, ով ավտոբուսում կնոջը ծեծել է շորտ հագնելու պատճառով: Այս մասին գրում Gazeta.ru-ն:
«Ես ծեծում եմ այն մարդկանց, ում արտաքին տեսքն ինձ դուր չի գալիս: Պետությունը պետք է պատժի նման մարդկանց»,-ասել է տղամարդը:
35-ամյա տղամարդը մեղադրվում է անհանդուրժողականություն ցուցաբերելու և քաղաքացու իրավունքները սահմանափակելու համար:
Ոստիկանությունը տղմարդուն որոշ ժամանակ կալանքի տակ պահելուց հետո ազատել է, ինչը հանրության կողմից բողոքի առիթ է դարձել: