Կրեմլը չի հավատում, որ Սիրիայում հրադադար կլինի.Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը գրեթե չի հավատում, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը կվերսկսվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ Ռուսաստանը լուրջ մտահոգված է այն հարցով, որ «Ջեբհատ-ան Նուսրա»-ն կարող է հարձակում իրականացնել:
«Պայմանը շատ պարզ է. հարկավոր է, որպեսզի դադարեցվեն կրակոցները, որ ահաբեկիչները դադարեն հարձակվել Սիրիայի զինված ուժերի վրա, ինչպես նաև, լավ կլիներ, որ ամերիկյան մեր գործընկերները պատահաբար չռմբակոծեին սիրիացիներին»,-ասել է Պեսկովը: