Ռիկի Մարտինը շփոթել է Ագուտինին և Լեպսին
Երգիչ Ռիկի Մարտինը, ով Մոսկվայում մասնակցել է «Вечерний Ургант» հեռուստաշոուին, անհարմար իրավիճակում հայտնվել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ուրգանտը նրա առաջ խնդիր է դրել՝ գուշակել ստեղծագործության հեղինակին և կատարողին, սակայն Ռիկի Մարտինին դա չի հաջողվել: Նա Ագուտինին և Լեպսին շփոթել է:
Նշենք, որ լատինամերիկյան երգիչը ավստրալական «The Voice» նախագծի մարզիչն է: Ռիկի Մարտինն իր երեխաներին մշտապես իր հետ տանում է շրջագայությունների, և եթե ինչ-որ ժամանակ նրանք միևնույն վայրում շատ են մնում, ապա երեխաները սկսում են հորը հարցեր տալ, թե երբ են մեկնելու: