Ջրակայուն նոթատետր և ունիվերսալ գրիչ (լուսանկարներ և տեսանյութ)
ԱշխարհԹաց մակերեսի վրա որևէ բան գրել կամ նկարել պարզապես անհնար է, եթե իհարկե դուք չունեք «Outdoor Journal Kit» կոչվող հավաքածուն: Այն հատուկ ստեղծվել է բացօթյա գրառումների համար: Ամերիկյան «Rite in the Rain» ընկերության ներկայացրած հավաքածուն իր մեջ ներառում է ջրակայուն նոթատետր և գրիչ, որը կարելի է օգտագործել ցանկացած եղանակի:
Թղթի հատուկ շերտը «ետ է հրում» ջուրը, իսկ ունիվերսալ գրիչը կարելի է օգտագործել ինչպես ամենաշոգ, այնպես էլ ամենացուրտ եղանակին: