ԱՄՆ-ում աճում է Պուտինի համակիրների թիվը. Financial Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում չեն դադարում քննադատել արևմտյան առաջնորդները, ձեռք է բերում կողմնակիցների մեծ բանակ ԱՄՆ-ում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում տալով Financial Times-ին:
Օգոստոսին անցկացված հարցման արդյունքներին համաձայն` միայն գրանցված հանրապետականների 27%-ն է բացասական վերաբերվում Պուտինին: Բացի այդ, երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 66%:
Նշվում է, որ հարցման ժամանակ 85%-ը Պուտինին անվանել է ուժեղ առաջնորդ, մինչդեռ, Օբամային ուժեղ առաջնորդ համարում է 18%-ը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցներին, ապա նրանց թվում Պուտինի երկրպագուների թիվն ավելի շատ է:
«Ես կարծում եմ, որ նա խոշոր երկրի միակ առաջնորդն է, ով մեր օրերում առանձնանում է մյուսներից: Նա գործում է իր երկրի շահերից ելնելով»,-ասել է հարցման մասնակիցներից մեկը: