Դոնալդ Թրամփի որդին համեմատել է փախստականներին թունավորված կոնֆետների հետ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որդին Twitter-ի իր էջում նամակ է հրապարակել, որտեղ համեմատել է սիրիացի փախստականներին «Skittles» թունավորված կոնֆետների հետ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Եթե ես ունենայի տարրայով կոնֆետներ, ապա ես կասեի, որ նրանցից երեքը թունավորված են, կվերցենք արդյո՞ք կոնֆետներից մի բուռ: Դա հենց մեր խնդիրն է սիրիացի փախստականների հետ»,- գրել է նա նկարի ներքևում, որում պատկերված է աման «Skittles» կոնֆետներով:
Նա իր նամակում գրել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի զբաղվել հարցերով, որոնք ԱՄՆ-ին չեն դնում առաջին տեղում: