Դարեր գաղթել ենք, հիմա՞ էլ գաղթենք, Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը. Հովհաննես Շիրազ (տեսանյութ)
ՄշակույթՈ՞ւր եք շտապում, ով խաբված ջրեր,
Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,
Սևանն է կանչում ծով կարոտը ձեր՝
Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:
Դարեր գաղթել ենք, հիմա՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -
Մայր լեզվի կռվում էլ ինչո՞վ հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:
Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,
Եվ ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,
Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,
Մի՞թե մայր ազգը սուրբ չէ «ճոխ» կյանքից:
Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:
Բանաստեղծությունները կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: