ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել. կա երկու զոհ
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում թեթևշարժիչային ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Wearegreenbay.com պորտալին:
Պորտալը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդում է, որ ինքնաթիռը, որը թռչում էր «Peninsula State Park» ազգային պարկով Դորից ոչ հեռու ընկած տարածքում, ռադարներից կորել է Մոսկվայի ժամանակով 04:30-ին: Մոտավորապես մեկ ժամ հետո ոստիկանությունը հայտնաբերել է մարդկանց դիերը և ինքնաթիռի մասերը: Մահացել են 16-ամյա Օլիվիա Դալը և 69-ամյա Ռալֆ Քելլերը:
Ինչպես հաղորդվում է, աղջիկը օդաչուական դասընթացների էր հաճախում և նախատեսում էր օդաչուի լիցենզիա ստանալ: Տղամարդը կամավոր է եղել, ով աղջկան պարապում էր: