Թուրքիայում 28 000 ուսուցիչ աշխատանքից հեռացվել է ահաբեկչության հետ կապ ունենալու համար
Թուրքիայի վարչապետի տեղակալ Նուրեթին Ջանիքլին հայտնել է, որ շուրջ 28 000 ուսուցիչներ աշխատանքից ազատվել են ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Նաև ավելի քան 9 000 ուսուցիչներ ժամանակավորապես են ազատվել աշխատանքից հետախուզության ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի կրթության բարձրագույն խորհուրդն արգելել էր պրոֆեսորներին և բուհերի դասախոսներին լքել երկիրը: Զեկուցումը լույս տեսավ ողջ Թուրքիայում համալսարանների 1577 դեկանների հրաժարականներից հետո: