Քարդաշյանների 60-ամյա մայրը որոշել է ամուսնանալ (լուսանկարներ)
Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջենները, շուտով հերթական անգամ կամուսնանա: Ըստ տարածված լուրերի, 60-ամյա Քրիս Ջեները պատրաստվում է ամուսնանալ իր ընկերոջ՝ 35-ամյա Քորի Գեմբլի հետ, ով Ջասթին Բիբերի մենեջերն է: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Վերջերս զույգը հայտնվել էր բարեգործական երեկույթի, և երկուսի ձեռքին էլ կային նշանադրության մատանիներ: Հյուրերը ուշադրություն են դարձրել հատկապես Քրիսի մատանուն` մեծ ադամանդով:
Ջեններին չի մտահոգում իրենց միջև 25 տարվա տարբերությունը: Մի անգամ նա խոստովանել է, որ հենց հիմա է ամբողջությամբ իրեն զգում լիարժեք: Քրիսն ու Քորին արդեն միասին են երկու տարի: Նրանք ծանոթացել են 2014 թ-ին դիզայներ Ռիկարդո Տիշիի ծննդյան օրը: