ԱՄՆ կառավարությունը սխալմամբ քաղաքացիություն է տվել 859 փախստականի
ԱՄՆ կառավարությունը շփոթմամբ քաղաքացիություն է տվել 859 ներգաղթյալի, ովքեր կեղծ փաստաթղթեր են օգտագործել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հրապարակված զեկույցում նշվում է, որ անօրինականությունների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանց մատնահետքը չկա բազայում:
Չնայած ԱՄՆ քաղաքացիություն շնորհելուն, երկիրը մտադիր է արտաքսել բոլոր նրանց, ովքեր անօրինական փաստաթղթեր են ներկայացրել և խաբեությամբ քաղաքացիություն ստացել: