Միայն Դամասկոսի կողմից հրադադարի պահպանումն անիմաստ է. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը, հաշվի առնելով, որ զինյալները չեն կատարում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պայմանները, կարծում է, որ միայն Սիրիայի բանակի կողմից դրանց կատարումն անիմաստ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկին: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Հաշվի առնելով, որ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պայմանները չեն կատարվում զինյալների կողմից, կարծում ենք, որ սիրական կառավարության կողմից հրադադարի միակողմանի հետևումն անիմաստ է»,- նշել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին սպառվում է Սիրիայում մտցված հրադադարի ռեժիմի ժամկետը: Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթն ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ին: