Քերրին կարծում է, որ Ռուսաստանը չի կարող ազդել ԱՄՆ-ի ընտրությունների վրա
Ռուսաստանը չի կարող ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին «CNN»-ի եթերում:
«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է ազդել այդ ընտրությունների վրա: Եվ մենք կլինենք շատ սթափ այդ հարցում, մեր նախագահը հստակ ասաց դա»,- հայտարարել է Քերրին:
«Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ստիպված ենք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ում հետ խորը հակասություններ ունենք»,- պատասախանել է Քերրին այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ արժե հարաբերություններ ունենալ:
Նշենք, որ Մոսկվան հերքել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքները: