Թուրքիան որոշել է ընդլայնել Սիրիայում իր անվտանգության գոտիները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ուժերը կարող են 5 հազար քառակուսի կիլոմետրով ընդլայնել Սիրիայում անվտագության գոտիները: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Եփրատի ափին ռազմական գործողությունների շնորհիվ 900 քառակուսի կիլոմետր տարածք ազատվել է ահաբեկիչներց:Այս տարածքը տարածվում է դեպի հարավ»,-նախքան ՄԱԿ-ի ասամբլեային ասնակցելու մեկնելն ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ ներկա պահին Սիրիայի ընդդիմադիր ուժերը շարժվում են դեպի Էլ-Բաբ, որը գրավվել էր «ԻՊ»-ի կողմից: