Ռուսաստանը կվարի կշռադատված արտաքին քաղաքականություն` հիմնված ազգային շահերի վրա. Պուտին
Ռուսաստանը կվարի կշռադատված արտաքին քաղաքականություն առանց ագրեսիվության, սակայն դրա հետ մեկտեղ այն հիմնված կլինի ազգային շահերի վրա: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` ներկայացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:
«Արտաքին քաղաքականությունում մենք անպայման կտանենք կշռադատվածության գիծը, որն ուղղված կլինի մեր բոլոր գործընկերների հետ համագործակցությանը առանց ագրեսիվության որևէ նշույլի, սակայն, դրա հետ մետկեղ, մենք, անխոս, կպաշտպանենք մեր ազգային շահերը և կապահովենք պետության պաշտպանունակությունը»,-նշել է Պուտինը` Պետդումայի ընտրության արդյունքները մեկնաբանելիս: