Ամերիկացի տղան երկու տարի չի կտրել մազերը հիվանդ երեխաներին օգնելու համար (լուսանկարներ)
Թոմաս Մուրը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից մի տղա է, ով որոշել է երկարեցնել մազերը` հիվանդ երեխաներին օգնելու համար: Ըստ նրա, ինքը մի անգամ տեսել է, թե մայրն ինչպես է հեռուստացույցով մի հաղորդում դիտում քաղցկեղով հիվանդ երեխաների մասին, ովքեր քիմիաթերապիայից հետո կորցնում են իրենց մազերը: Տղան որոշել է երկարեցնել մազերը, ապա դրանք տալ հիվանդ երեխաներին: Այս մասին գրում է AdMe.ru-ն:
Թոմասն ասում է, որ ունեցել է մի նպատակ` սարսափելի փորձությունների միջով անցնող աղջիկներին փոքր-ինչ երջանիկ դարձնել` նրանց մազեր նվիրելով:
Երկու տարի մազերը երկարեցնելուց հետո Թոմասը կտրել է դրանք, որոնք այնքան խիտ են եղել, որ դրանցից միանգամից երեք կեղծամ են պատրաստել: Նրա պատմությունը հայտնվել է Թվիթերի օգտատերերի ուշադրության կենտրոնում: