«Եվրատեսիլ-2016»-ի հյուրերը ծախսել են 31 միլիոն դոլար
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի հյուրերը Ստոկհոլմում ծախսել են 263 միլիոն շվեդական կրոն` մոտ 31 միլիոն դոլար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով «Aftonbladet»-ին: Խոսքը կեցության, սնվելու և ժամանցի մասին է:
Ինչպես հայտարարել է Ստոկհոլմի քաղաքապետ Կարին Վաննգորդը, ինքը բավականին մեծ ակնկալիքներ է ունեցել «Եվրատեսիլ»-ից, և այժմ կարող է ասել, որ դրանք արդարացված են: Ըստ Վաննգորդի՝ քաղաքն ունակ է կազմակերպել խոշոր միջոցառումներ, որոնք հաջողված են տարբեր ուղղություններով:
Քաղաքապետը հավելել է, որ Ստոկհոլմը կպայքարի, որպեսզի կրկին ընդունի «Եվրատեսիլ»-ը:
2017 թ-ի միջազգային մրցույթը կանցկացվի Կիևում: