Նյու Ջերսիում գտել են ևս 5 ինքնաշեն ռումբ
Ոստիկանությունը Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքի կայարանում գտել է ուսապարկ` ինքնաշեն պայթուցիկ սարքերով: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Ինքնաշեն ռումբերից մեկը պայթել է դրա վնասազերծման ժամանակ: Վնասազերծողներն օգտագործել են հեռակառավարվող ռոբոտ, ուստի զոհեր և տուժածներ չեն եղել: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ռոբոտը փորձել է կտրել լարերից մեկը:
Քաղաքապետ Քրիստին Բոլուեյջը լրագրողներին հայտնել է, որ կասկածելի ուսապարկը եղել է կայարանի և բարի միջև ընկած: Նա չի բացառել, որ ուսապարկի տերը ռումբերը տանելիս է եղել այլ վայր, սակայն տեսնելով ոստիկանությանը, նետել է այն և փախել:
Ըստ քաղաքապետի, եթե բոլոր ռումբերն էլ պայթեին միաժամանակ մարդաշատ վայրում, ապա զոհերի թիվը բավականին մեծ կլիներ: «NBC»-ն պնդում է, որ գտնված ռումբերը նման են Մանհեթենում եղած ռումբերին, սակայն պաշտոնական տեղեկատվությունը չի հաստատում դա: