Պուտինն Օբամային դասեր է տվել Սիրիայի հարցով. նոր խմորումներ՝ քաղաքական հարթակում
Ռուսաստանը խառնվելով Սիրիայում հակամարտության կարգավորման հարցին՝ դասեր է տվել ԱՄՆ-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2012 թվականին հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական ուժերին Սիրիա ուղարկելը չի օգնի լուծել հակամարտությունը: Նա նաև նշել էր, որ դա կբարդացնի նաև հումանիտար ճգնաժամի հետ կապված հարցերը և արմատականներին կդրթի գործողությունների:
Արդյունքում, ամեն բան տեղի ունեցավ առանց ԱՄՆ-ի միջամտության: Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գործարքը Պուտինին տվեց այն, ինչին նա ձգտում էր: Հրադադարի շնորհիվ Սիրիայի կառավարական զորքերը մնում են Հալեպում, իսկ ԱՄՆ-ն միանում է ՌԴ-ին՝ Ասադի դեմ դուրս եկած ծայրահեղականների դեմ համատեղ գործողություններ իրականացնելու համար: