Էրդողանը մտադիր է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ պատմել՝ երկրում հեղաշրջման փորձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իր մտադրության մասին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ պատմել ռազմական հեղաշրջման փորձի մասին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Իմ ուղերձը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասնակիցներին կդառնա լավ միջոց, տեղեկացնելու համաշխարհային հանրությանը, թե հուլիսի15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի, այնպես էլ Ֆեթուլլահ Գյուլենի հանցագործ խմբավորման մասին, ինչի արդյունքում մահացել է 241 մարդ»,- հայտնել է նախագահը:
Նա հավելել է, որ Անկարան կշարունակի բոլոր թույլատրելի հարթակներում զգուշացնել ընկերներին վտանգի մասին, որը Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական խմբավորումը ներկայացնում է Թուրքիայի և այլ երկրների համար: