97.56 % ձայնով Ռամզան Քադիրովն առաջատար է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Քադիրովը հաղթում է հանրապետության ղեկավարի անմիջական ընտրություններում՝ հավաքելով ձայների 97.56%-ը:
Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
«Քվեաթերթիկների 24.62%-ը մշակվել է և նախնական արդյունքների համաձայն՝ Ռամզան Քադիրովը հավաքել է ձայների 97.56%-ը»,- հայտնել է Չեչնիայի ԿԸՀ նախագահ Ումար Բայխանովը։