ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել միջոցներ ձեռնարկել ՌԴ-ի դեմ՝ Իրանի ավիաբազան օգտագործելու համար
ԱՄՆ-ի ավելի քան 30 սենատորներ կոչ են արել Բարաք Օբամային զբաղեցնել ավելի կոշտ դիրք Ռուսաստանի նկատմամբ՝ Իրանում «ԻՊ»-ի ուղղությամբ նրա կատարած ավիահարվածների պատճառով: Այս մասին հայտնել է The Washington Post-ը:
Հայտնի է, որ սենատորները մտադիր են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին նամակ ուղարկել՝ պահանջելով ներկայացել փաստեր այն մասին, որ օգտագործելով Իրանի ավիաբազան, Ռուսաստանը չի խախտել ՄԱԿ ԱԽ-ի որոշումը, որն արգելում է զենքի տեղափոխում, վաճառք, տվյալ տարածքում՝ Իրանի շահերից ելնելով:
«Մենք պետք է օգտագործենք մեզ մոտ գտնվող բոլոր գործիքները նրա համար, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի ավիահարվածների իրականացում, որոնք հստակ հակասում են մեր շահերին»,- ասվում է սենատորների նամակում: