Ռուսաստանը խաղում է հանրության հետ. Քերրի
ԱՄՆ պետքարտուղր Ջոն Քերրին քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում:
«Ռուսաստանը խաղում է հանրության հետ: Փոխանակ Սիրիայում ապահովի հրադադարի ամբողջական ռեժիմը, նա զբաղվում է ինքնագովազդով, ասել է Քերրին:
ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ-ին կոչ է արել ազդել Սիրիայի նաագահ Բաշար Ասադի վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները համոզված են, որ Ասադը խանգարում է մարդասիրական օգնության ընդունման գործընթացին, իսկ Ռուսաստանը կարող է վերահսել այդ գործընթացը:
Քերրին նաև կոչ է արել թույլ չտալ կրկնվի նախօրեի սարսափելի միջադը՝ միջազգային կոալիցիայի՝ Սիրիայում շփոթմամբ կառավարական ուժերին հարվածներ հասցնելը, որի արդունքում զոհվել է 60 և վիրավորվել 100 սիրիացի: