Ադրբեջանը պատրաստ է զենքի ուժով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր հողերը զենքի ուժով ետ վերադարձնել:
«Ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է ավելի լուրջ միջոցներ ձեռք բերենք մեր ապագա գործողությունների ուղղությամբ: Իրականում մեր հնարավորությունները մեծ չեն. կամ ռազմական ճանապարհ, կամ խաղաղ ճանապարհ: Մենք պատրաստ են երկու քայլին էլ, սակայն ռազմական ճանապարհը բացառված չէ»,-ասել է Ալիևը:
Ըստ նրա' Միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը Ադրբեջանին ինքնապաշտպանության իրավունք է տալիս, ինչպես նաև ամեն պահի կարող են կիրառել ցանկացած գործողություն' տարածքների պաշտպանության համար:
«Պարզապես մենք հիմա ցանկանում ենք, որ կոնֆլիկտը լուծվի խաղաղ ճանապարհով: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք դեռ հնարավորություններ ունենք»,-ասել է Իլհամ Ալիևը: