Օբաման պաշտպանել է Քլինթոնին, իսկ Թրամփին՝ քննադատել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում հայտնի ռեստորաններից մեկում բարեգործական ընթրիքի ժամանակ աջակցության խոսքեր է ասել նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին և միևնույն ժամանակ քննադատել է Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ Քլինթոնն ունի ինտելեկտ և կամքի ուժ: Նա ընդգծել է, որ ինչով էլ, որ զբաղվի Քլինթոնը, նա միշտ ցուցաբերել է իրեն որպես կարգապահ և չափազանց արդյունավետ աշխատակից:
«Կա նաև մեկ այլ տղա: Դուք բոլորդ նրան գիտեք, քանի որ նա ծնունդով Նյու Յորքից է: Ձեզանից շատերը գուցե գործնական հարաբերություններ են ունեցել նրա հետ: Եթե եղել է նման բան, ապա հազիվ թե դրանք կհամարենք հաջող գործարքներ»,- հայտնել է Օբաման: