Թուրքիայում «ԻՊ»-ի հետ կապ ունեցող 40 օտարերկրացի են ձերբակալել
Թուրքիայում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ Ստամբուլի ոստիկանությունը օտարերկրյա 40 քաղաքացի է ձերբակալել, որոնք կասկածվում են «ԻՊ»-ի հետ կապ ունենալու մեջ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ձերբակալվածներն Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի և Իրաքի քաղաքացիներ են: Նրանց մի մասը մի քանի անգամ մասնակցել է Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին:
Ստամբուլում սկսել են խուզարկել 23 տուն, առգրավվել են փաստաթղթեր:
Նշվում է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի հազարավոր քաղաքացիներ վերջին ամիսներին մեկնել են Սիրիա՝ անդամագրվելու «ԻՊ»-ին: Նրանց մեծ մասը Սիրիա է մտել Թուրքիայով: