Ռուսները հասկանում են, որ դատարկ խոստումները ոչինչ չարժեն. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները փաստում են ռուսների քաղաքական աճող հասունության մասին: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսները հասկանում են, որ «դատարկ խոստումները ոչինչ չարժեն»:
Պուտինի խոսքով՝ իհարկե, «ցանկալի է ավելի լավ ապրել, ցանկալի է, որ աշխատավարձը երկու-երեք անգամ բարձր լինի, որ կենսաթոշակներն աճեն ավելի լավ տեմպերով»:
Պուտինը, սակայն, նշում է, որ «հարցը ժլատության մեջ չէ, այլ խնդիրների լուծման միջոցի, նրա մեջ, թե ինչպես պետք է դա անել»:
«Մարդիկ ցանկանում են այդ կայունությունը: Ցանկանում են, որ մեզ մոտ իրավիճակը երկրում ավելի հուսալի լինի: Դա այն արդյունքն է, որը ցանկանում են մեր և ձեր ընտրողները»,- հայտնել է Պուտինը՝ հավելելով, որ մարդիկ վստահում են աշխատելու և երկրին օգուտ բերելու ցանկությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պուտինը նաև նշել էր, որ թեև դժվար է և ծանր, սակայն մարդիկ քվեարկել են «Единая Россия»-ի համար: