Դժվար է և ծանր, սակայն մարդիկ քվեարկել են «Единая Россия»-ի համար. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել են «Единая Россия» («Միացյալ Ռուսաստան») կուսակցության շտաբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Վլադիմիր Պուտինն ընտրությունների ընթացքին հետևող աշխատակիցների առջև ելույթ է ունեցել՝ հայտնելով. «Մարդիկ քաղաքացիական դիրքորոշում են հայտնել: Մենք գիտենք, որ մարդիկ հեշտ չեն ապրում, խնդիրները շատ են, սակայն արդյունքն այն է, ինչ կա: Վստահ կարող ենք ասել, որ «Единая Россия»-ն հավաքել է ձայների մեծամասնությունը»:
Պուտինը նշել է, որ նախնական արդյունքները, որոնց համաձայն նոր Պետդումայում մեծամասնություն կունենան տվյալ կուսակցության անդամները, խոսում են քաղաքացիական հանրության քաղաքական հասունության մասին:
Պուտինը նաև խոստովանել է, որ ժողովրդի համար «դժվար է և ծանր, սակայն մարդիկ «Единая Россия»-ի համար քվեարկել են»: