Օբաման և Նեթանյահուն կքննարկեն Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու հարցը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Նյու Յորքում չորեքշաբթի օրը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տան հաղորդագրությանը:
Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի Իսրայելին ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնություն տրամադրելու հարցը: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստի խոսքով՝ հանդիպումը նաև պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտը քննարկելու հնարավորություն կլինի:
Չորեքշաբթի օրը Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Վաշինգտոնում հուշագիր ստորագրեցին Իսրայելին 38 միլիարդ դոլար տրամադրելու մասին 10 տարվա ընթացքում՝ 2019-ից 2028 թվականն ընկած ժամանակահատվածում: Իսրայելը տարեկան 3.3 միլիարդ 500 միլիոն դոլար կստանա հակահրթիռային պաշտպանության կարիքները հոգալու համար: