Իրանի վճռական հորդորը՝ ԱՄՆ-ին
Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր ԱՄՆ-ին վճռականորեն հորդորել է վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք երկրին խանգարում են մարդատար ինքնաթիռներ գնել միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք բանակցություններ ենք վարում բոլոր մեծ ընկերությունների հետ: Կան բազմաթիվ խոչընդոտներ, սակայն ես վստահ եմ, որ քանի որ մենք հետևել ենք միջազգային իրավունքին և կարգին, ապա բոլոր այդ խնդիրները կլուծվեն»,- հայտնել է Իրանի քաղաքային զարգաման և ճանապարհների նախարար Աբբաս Ահունդին:
Նախարարի խոսքով՝ ավիացիան միջազգայինն բնույթ ունի և «ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող դրան հակառակել»: Նա նշել է, որ թռիչքների մեծամասնությոնը երկրում տեղի է ունեցել 10 օդանավակայաններից, իսկ Իրանում 60 օդակայան կա: Իրանցի նախարարը հավելել է, որ դրա հետ կապված՝ անհրաժեշտ է զարգացնել ավիացիոն ոլորտը, ինչպես նաև այնպես անել, որ բոլոր օդանավակայանները գրավեն ներդրողներին: