ԱՄՆ-ի ավիահարվածները վտանգի տակ են դնում Սիրիայում հրադադարի փխրուն համաձայնագիրը. Ռուսաստան
Սիրիայի արևելքում ամերիկյան կոալիցիայի կողմից սիրիական զորքերի ուղղությամբ հարվածները վտանգի տակ են դնում հրադադարի առանց այն էլ փխրուն համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է ռուսական կողմը:
Ինչպես նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, առնվազն 62 զինվոր է մահացել Դեր էզ-Զորի ուղղությամբ կատարված հարվածների արդյունքում:
Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ-ը, առնվազն 62 սիրիացի զինվորներ են մահացել:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը իր ափսոսանքն է արտահայտել «մարդկանց ոչ դիտավորյալ մահվան» կապակցությամբ: Ամերիկյան զինվորական հրամանատարությունը հաղորդել է, որ դադարեցրել է ռմբակոծությունն այդ շրջանում, երբ իմացել է, որ այնտեղ սիրիական զորքեր են: