Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո կմեկնի Խորվաթիա
Արտասահմանյան ԶԼՄ-ները կրկին սկսել են շոշափել հայտնի դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի բաժանության հարցը: Ինչպես գրում է 7days.ru-ն՝ հղում տալով Inquisitr-ին, զույգն արդեն համապատասխան բանակցություններ տարել է փաստաբանների հետ:
Ջոլին և Փիթը, հնարավոր է, մոտ ժամանակներս բաժանվեն: Բացի այդ, ԶԼՄ-ներում խոսվում է այն մասին, որ Բրեդ Փիթը ոչ միայն վերջ է դնում հարաբերություններին Ջոլիի հետ, այլ նաև տեղափոխվում բնակվելու Եվրոպա, մասնավորապես՝ Խորվաթիա:
Նշվում է, որ զույգի հարաբերությունները լարվել են ամուսնության 2-ամյակի օրը, երբ Փիթը հերթական վիճաբանությունից հետո մեկնել է Խորվաթիա՝ ընկերների մոտ: