Սկանդալային Լինդսի Լոհանը սիրո խոստովանություն է արել Անդրեյ Մալախովին (լուսանկար)
Ամերիկացի սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը սիրո խոստովանություն է արել ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին: Նշենք, որ դերասանուհին իր ոչ սթափ վիճակում գտնվելու պատճառով քիչ է մնացել ձախողի հայտնի հեռուստաշոուի նկարահանումները: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Instagarm-ի իր էջում դերասանուհին լուսանկար է հրապարակել հայտնի հեռուստահաղորդավարի հետ և մակագրել.«Իմ ռուսական ընտանիքը», ինչպես նաև կից ավելացրել «#love, #peace, #onelifetolove» հեշթեգը:
Հիշեցնենք, որ սկանդալային Լոհանը Մոսկվա էր ժամանել հայտնի հեռուստաշոույին մասնակցելու՝ իր ռուս ընկերոջ հետ ունեցած դժվար հարաբերությունների մասին պատմելու նպատակով:
Զույգը, որը վերջերս էր նշանվել անհարթություններ ունի հարաբերություններում:
Լոհանը ոչ սթափ վիճակում գտնվելով հիստերիկ սկանդալ է սարքել, իբրև իր ընկերն իրեն զանգել և սպառնացել է, որպեսզի Լոհանը չմասնակցի հաղորդման նկարահանումներին: