Հարրի Փոթերի դերակատարը ցանկանում է հայր դառնալ
Հարրի Փոթերի դերակատար Դենիել Ռադկլիֆը խոստովանել է, որ արդեն պատրաստ է հայր դառնալ: "Time Out" ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ արդեն ժամանակն է, որ նա հայր դառնա: Նա սկսել է մտածել այդ մասին, քանի որ նրա մոտ ընկերներից շատերն արդեն ծնող են դարձել: Դերասանի խոսքով' իր ընկերները երեխաներ ունենալուց հետո լրիվ փոխվել են: «Երեխաները մեզ տալիս են ապրելու նպատակ և պատճառ, իսկ հիմա ինձ համար աշխատանքն է դարձել նպատակ»,- ասել է Հարի Փոթերի դերակատարը: