Սպիտակ տունը պաշտպանում է «ԻՊ»-ին. ՌԴ ԱԳՆ
Ռուսական կողմը սկսել է եզրակացություններ անել, թե Սպիտակ տան գործողություններն ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին պաշտպանելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Այժմ` սիրիական բանակին այսօրվա հարվածներից հետո, մենք գալիս ենք ամբողջ աշխարհի համար իսկապես սարսափելի մի եզրակացության. Սպիտակ տունը պաշտպանում է «ԻՊ»-ին»,-նշել է նա:
Զախարովան նաև նշել է, որ ավելի վաղ Մոսկվան Սպիտակ տանը կասկածում էր «Ջեբհաթ Ֆաթահ աշ-Շամ»-ի զինյալներին «քողարկելու» մեջ:
Նշենք, որ ԱՄՆ-ը խոստովանել է, որ կոալիցիան հարվածներ է հասցել կառավարական ուժերի դիրքերին, սակայն նշել է, որ այդ կոորդինատները համաձայնեցրել է ռուսական կողմի հետ:
Ամերիկյան կողմի ներկայացուցիչները նաև նշել են, որ կարծել են, որ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին, սակայն միանգամից հետ են վերադարձրել ինքնաթիռները, երբ իմացել են Ռուսաստանից, որ տվյալ շրջանում կարող են սիրիական զինվորականներ լինել: