Իվ Սեն Լորենի 10 մտքերը նորաձևության, ոճի և կրքի մասին
1. Ափսոսանքների մասին
«Այս կյանքում ես ցանկանում եմ միայն մի բան, որ ես չեմ հայտնաբերել ջինսերը: Դրանցում կա ամեն ինչ, էքսպրեսիա, համեստություն, սեքսուալություն, պարզություն: Ամենը, ինչ ես ցանկանում եմ տեսնել իմ հագուստում»:
2. Նորաձևության զոհերի մասին
«Ես ֆիզիկական ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե որքան խղճուկ է դառնում կինը, ով նորաձևության զոհ է դառնում»:
3. Փոփոխությունների մասին
«Ես մասնակցել եմ իմ դարաշրջանի դարակազմիկ իրադարձություններին: Ես դա արել եմ հագուստի միջոցով, ինչն իհարկե այնքան էլ նշանակալից չէ, որքան երաժշտությունը, ճարտարապետությունը, գեղանկարչությունը: Բայց արժեր, և ես արեցի»:
4. Ոճի կարևորության մասին
«Ես միշտ հավատացել եմ, որ ոճը նորաձևությունից կարևոր է: Այնքան քիչ մարդիկ կան, ովքեր ստեղծում են իրենց ոճը, և անքան շատ են, ովքեր նորաձևությամբ են շարժվում:
5. Նորաձևության իմաստի մասին
«Նորաձևությունը պետք է ոչ միայն կնոջը գեղեցիկ դարձնի, այլև հանգստացնի, նրան ինքնավստահություն տա»:
6. Կանացի կրքի մասին
«Կնոջ լավագույն կոսմետիկան կիրքն է: Բայց կոսմետիկան ավելի հեշտ է գնել»:
7. «Շատ տարիներ անց, ես հասկացա, թե ինչն է ամենակարևորը զգեստում` կինը, ով կրում է այն»:
8. «Երբեք չի կարելի շփոթեր էլեգանտությունը պճնամոլության հետ»:
9. «Ամենագեղեցիկ զգեստը ցանկացած կնոջ համար սիրելի տղամարդու գիրկն է»:
10. «Ես միշտ փորձել եմ ապացուցել, որ նորաձևությունն արվեստ է: Հետևելով իմ ուսուցչին` Քրիստիան Դիորին և անկրկնելու Շանելին` արարել եմ իմ դարաշրջանի համար և փորձել եմ կանխագուշակել, թե ինչ կլինի վաղը»: